Հայաստանի տնտեսության ճյուղեր. Շինարարություն

 Շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Այն որոշիչ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում։

Ճյուղի զարգացմանը նպաստում է հայաստանի շինարարական մեծ ռեսուռսները օրինակ ՝ տուֆի մեծ պաշարները: Ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ, համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցների, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։ Հայաստանում շինարարությունն արագ տեմպերով սկսեց զարգանալ խորհրդային իշխանության տարիներին, կառուցվել են հզոր ու բարդ շինարարական կառույցներ (ՀԱԷԿ, Հրազդանի ջէկ, «Նաիրիտ» գործարան, «Արփա-Սևան» թունել, Երևանի մետրոպոլիտեն, «Զվարթնոց» օդանավակայան և այլն), բազմաթիվ բարձրահարկ բնակելի շենքերով զանգվածներ հանրապետության տարբեր քաղաքներում և այլն։

Սակայն Խորհրդային միության փլուզումից հետ շինարարության արտադրումը իջավ 5 անգամ: Անկախացումից հետո ՀՀ-ում շինարարուն սկսել է զարգանալ 2003-2004 թվականից։ Այդ ժամանակներում ոլորտի զարգացման համար լուրջ խթան են ծառայել կառուցապատման խոշոր ծրագրերը: ՀՀ-ում գործող խոշոր շինարարական ընկերություններից են «Գլենդել Հիլզ», «Ֆիլիշին», «Կամֆի», «Ակուրատ Գրուպ», «Ավալոն» և այլ ընկերություններ։

Автор

Քեթրին Եփրեմյան Ամատունու

Բարև սիրելի այցելու: Ես Քեթրինն եմ, 14 տարեկան եմ և սովորում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում, Ավագ դպրոցի ` 10-րդ դասարանում☆

Оставьте комментарий