Իմ Երևանը

Ես ապրում եմ Երևանում :Ես սիրում եմ իմ Երևանը :Երևանում ամենաշատը սիրում եմ իմ տունը ,իմ բակը,փողոցը:Ես սիրում եմ իմ տունը ,որովհետև  այն ինձ հարազատ է ,հանգիստ ու անվտանգ:Իմ   տունը գեղեցիկ է ու հարմարավետ:

 

Ես ուր էլ գնամ , ամենաշատը ուզում եմ տանը լինել:  Մենք  այգի ունենք , որտեղ բազմատեսակ ծառեր կան :

Տարվա  բոլոր եղանակներին գեղեցիկ է մեր այգին:Գարնանը՝ծաղկառատ , ամռանը  և աշնանը՝բերքառատ:Իսկ ձմռանը ձյունն է  գեղեցկացնում նրան:Ափսոս ձյուն չեկավ այս տարի:Մեր փողոցը շատ հանգիստ է :Ամռան երեկոներին թաղի երեխաներով խաղում եմ գործնագործ,հեծանիվ ենք քշում :Փողոցում ընկերուհիներ ունեմ և իրենց հյուր եմ գնում :Փողոցի վերջում խանութ կա և ես մենակ գնում եմ գնումների:Նույնիսկ ծովից ուզում էի շուտ տուն հասնել :Ես սիրում եմ իմ տունը,որը Երևանում է: