Համերգ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Շաչում-շառաչել,հառաչել,աղմկել 2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր: Ծերուկ անտառը-անտառը համեմատվում է ծեր մարդու հետ: փրփուրը բերանին-համեմատվում է շղայնացած մարդու հետ: մռայլ միտք-տխուր մտքեր 3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ: Ինչպես ծերունին, ձենով պառաված, Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, Այնպես է ծերուկ անտառը կամաց Արձագանք տալի ջըրի աղմուկին։ Անտառը և գետակը համամեմատվում է պապիկի ու թոռնիկի հետ: 4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին. Վտակը-ժիր,աշխույժ,մի քիչ ջղայն ու շտապող: Անտառ-հանգիստ,ծեր,ուշադիր,խաղաղ: ժայռ-ուշադիր լսող,ունկնդրող,մի քիչ էլ տխուր մտքերով: