Առաջադրանքների փաթեթ 

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաչում-շառաչել,հառաչել,աղմկել

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ծերուկ անտառը-անտառը համեմատվում է ծեր մարդու հետ:
փրփուրը բերանին-համեմատվում է շղայնացած մարդու հետ:
մռայլ միտք-տխուր մտքեր

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
 Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
 Արձագանք տալի ջըրի աղմուկին։
 Անտառը և գետակը համամեմատվում է պապիկի ու թոռնիկի հետ:
4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
Վտակը-ժիր,աշխույժ,մի քիչ ջղայն ու շտապող:
Անտառ-հանգիստ,ծեր,ուշադիր,խաղաղ:
ժայռ-ուշադիր լսող,ունկնդրող,մի քիչ էլ տխուր մտքերով:

Автор

Քեթրին Եփրեմյան Ամատունու

Բարև սիրելի այցելու: Ես Քեթրինն եմ, 14 տարեկան եմ և սովորում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում, Ավագ դպրոցի ` 10-րդ դասարանում☆

Оставьте комментарий