Հունվարյան ձմեռային ճամբարի առաջին օր

Ավագ դպրոցում երկրորդ ուսումնական շրջանը սկսվում է ձմեռային ճամբարով, որի ընթացքում իրականացվում են շատ հետաքրքիր և հավես նախագծեր (ճամփորդություներ, հանդիպումներ, քննարկումներ, հետաքրքիր խաղեր, քայլքեր և այլն): Այս տարի այնպես ստացվեց, որ ես ընտրեցի Վարդան Կարապետյանի ջոկատը:

Մեր ճամբարային առաջին օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, որը տևեց 0900-0915 : Այնուհետև հավաքվեցինք ընկեր Վարդանի դասարանում, ծանոթացանք ջոկատի բոլոր անդամների հետ, իսկ հետո քննարկեցինք ձմեռային ճամբարի հիմնական ուղղություններն ու առաջին շաբաթվա նախագծերը, մեր անելիքները:

thumbnail_20230109_123307

Մեր ջոկատի անդամները

Առաջին օրը գուցե այնքան էլ հետաքրքիր չէր, բայց մեր ճամբարը դեռ նոր է սկսվում և, վստահ եմ, լինելու են անմոռանալի պահեր, որոնք կհիշվեն մշտապես…