Ճամբարային երկրորդ շաբաթ

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում բավականին շատ աշխատանք կատարեցինք, նաև ճամփորդեցինք: Մեր ջոկատը իրականացրել է Արևելյան դպրոցում բարբառային ընթերցում, այցելել ենք Երևանի գեղասահքի մարզադպրոց, այցելել ենք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ էքսկուրսավար Մարգարիտան մեզ մանրամասնորեն ներկայացրեց Մեծամորը՝ որպես աշխարհին հայտնի հնավայր: Վերադարձին եղանք նաև Զվարթնոցի տաճարում, որտեղ պարոն Տիգրանյանը մեզ ներկայացրեց տաճարի պատմությունը։

Այս շաբաթվա ընթացքում իմ ընկերները նաև այցելել են Երևանի ժողովրդական արվեստի թանգարան, սակայն վատառողջ լինելու պատճառով, ցավոք, ես չկարողացա մասնակցել։

Լիովին տպավորված եմ իմ այս շաբաթվա ճամբարային օրերից, շատ գոհ եմ ընկեր Վարդանի և մեր ջոկատի աշխատանքից: Հուսով եմ երրորդ՝ վերջին շաբաթը նույնպես տպավորիչ կլինի, որը պատրաստվում ենք անցկացնել ձմեռային Արատեսում։

Ստորև ներկայացնում եմ նաև երկրորդ շաբաթվա 6-րդ ճամբարային օրվա իմ լուսաբանումը՝