Ձմեռային ճամբարի վեցերորդ օրը․

Հունվարի 16-ին սկսվեց ճամբարային երկրորդ շաբաթը․․․
Ինչպես նախորդ շաբաթ, այսօր նույնպես օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքից հետո ընկեր Վարդանի հետ ամփոփեցինք առաջին շաբաթվա աշխատանքները և քննարկեցինք երկրորդ շաբաթվա անելիքները։ Ապա հավաքվեցինք սուսերամարտի դահլիճում, որտեղ ընկեր Վահե Խաչատրյանի հետ ունեցանք ռազմամարզական պարապմունք, որի արդյունքում սովորեցինք՝ ինչպես ներկայանալ բանակում և ռազմական մի շարք հմտություններ: 

Ռազմամարզական պարապմունքից հետո իրականացրինք համագործակցային նախագիծ մայրենիի դասավանդող տիկին Ելենա Սարգսյանի հետ՝ Ազգագրության փառատոնի շրջանակում համագործակցային նախագծի իրականացում. ընթերցողական նախագիծ՝ Նարինե Աբգարյանի «Անթառամները» պատմվածքը, որի ընթացքում ոչ միայն ընթերցեցինք-քննարկեցինք պատմվածքը, այլ նաև խոսեցինք մեր երկրի ներկա վիճակից և վաղվա օրվա մասին: 

Համագործակցային պարապմունքին հաջորդեց մեր այցելությունը կրթահամալիրի Արևելյան դպրոց, որտեղ 4-5-րդ  դասարանների ճամբարականների հետ միասին իրականացրինք բարբառային ընթերցումներ, զրույցներ, ես կարդացի Լոռվա բարբառով Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: 

Այսպիսի հետաքրքիր ավարտ ունեցավ մեր ճամբարային երկրորդ շաբաթվա առաջին օրը։