Ճամբարի առաջին շաբաթը

Ահա անցավ ճամբարային առաջին շաբաթը: Շատ արագ անցավ, նույնիսկ չնկատեցի, ինչպես նախորդ տարի: Այս շաբաթվա ընթացքում բավականին շատ բան տեղի ունեցավ, բայց դեռ ամեն ինչ առջևում է, քանի որ դեռ ունենք ճամբարային ևս երկու շաբաթ: Մենք այս շաբաթվա ընթացքում կրտսեր դպրոցի ճամբարականների հետ տարբեր տարածաշրջանների բարբառներ ընթերցեցինք և քննարկեցինք, ես նույնիսկ Լոռվա բարբառով Հովհաննես Թումանյանի հեքիաթներից կարդացի, ընդհանուր խաղ խաղացինք մեր ջոկատի հետ, որը բավականին հետաքրքիր էր և զվարճալի, այցելեցինք Գինու դպրոց և մանրամասնորեն քննարկեցինք գինու որակի ուսումնասիրումը և այլ թեմաներ գինու ճիշտ օգտագործման մասին, ունեցանք ընդհանուր մարմնամարզական պարապմունք, որի ընթացքում ես իմ մանկությունը հիշեցի։ Շաբաթվա ընթացքում նաև տիկին Նունե Մովսիսյանի հետ ուսումնասիրեցինք տարբեր ժողովուրդների էպոսներ և դիցաբանություններ: Նաև ուրբաթ օրը մասնակցեցինք մի գեղեցիկ թատերական ներկայացման՝ «Գիշերային կախարդանք», որը շատ գեղեցիկ պատմություն էր:

Ինձ շաբաթը դուր եկավ, սակայն հաջորդ շաբաթվա աշխատակարգն ինձ ավելի հետաքրքրեց, քանի որ ունենք նաև ճամփորդություններ: