Classwork 04.11.22

I used to visit a lot of museums when I was at Paris.

I used to make many mistakes in English last year.

Buses used to be late often then.

We used to dined out together.

He used to smoke some years ago.

I used to eat mush chocolate when I was a child.

He used to wear a tie when he go to a party.

She used to receive letters from him when she live abroad.

Բառակազմության մասնիկները 

Բառակազմության մասնիկները 

ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր, 

բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր, 

հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ, 

քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝ շնորհիվ, հարկավ, նաև), 

բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։ 

Բառագիտություն, լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։ 

Ըստ այդմ էլ բառագիտության մեջ մտնում են՝ 

Բառագիտությունից դուրս սրանց մի մասը (օրինակ, իմաստաբանությունը, ստուգաբանությունը, դարձվածաբանությունը) հաճախ դիտվում է իբրև լեզվաբանական առանձին գիտաճյուղ կամ գիտակարգ, իսկ բառակազմության հարցերը երբեմն տեղափոխվում են ձևաբանության բնագավառը։ 

Ա․ Աշխատանք բնագրով
Վերադառնալով Հայոց աշխարհ՝ իր թագավորության առաջին տարում Տրդատ Մեծը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր է մատուցում: Գինարբուքի ժամանակ Տրդատը հրաման է տալիս Գրիգորին, որ նա դրասանգներ և ծառերի թավ ճյուղեր տանի ու նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին: Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական: Տրդատը իր օթյակ է կանչում Գրիգորին և ասում.
–Այսքան տարի դու հլու-հնազանդ ծառայել ես ինձ: Այժմն ինչու՞ իմ կամքը չես կատարում: 

մեհյան- հեթանոսական

անտարակույս — անկասկած

դրասանք- հյուսված ծաղկեպսակ

բագին-զորասեղանի

աներկբա —

Առաջադրանք
1. Հակիրճ գրե՛ք՝ ինչ գիտեք Անահիտ աստվածուհու մասին: Ներկայացրե՛ք հայոց դիցարանի մյուս աստվածներին:

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում: Որոշ աղբյուրներում  Արամազդի դուստրն է:
2. Բացատրե՛ք մեհյան, բագին, դրասանգ բառերի իմաստները:
3. Հրաման բառով կազմեք նոր բառեր (առնվազն 3 բառ):

համ, ման, հար, մար
4. Բացատրե՛ք օթյակ բառի օթ արմատի նշանակությունը: Նույն արմատով բառաբարդման և ածանցման միջոցով գրե՛ք նոր բառեր (առնվազն 3 բառ) և նշե՛ք իմաստները:

օթ- ծածկոց

օթևան- կացարան

օթակել- ծեծել

օթել -օթևանել

5. Տեքստում գործածված բառերից ո՞ր բառերի հոմանիշներն են խնջույք և ստույգ բառերը:

խնջույք- գինարբուք

ստույք- հստակ, աներկբա
6. Բառաբարդման և ածանցման միջոցով ուխտ արմատով կազմե՛ք բառեր (առնվազն 3 բառ): 

ուխտագնաթություն, ուխտադավ, ուխտադրուժ
7. Տրդատ Մեծ բաղադրյալ հատուկ անվան նմանողությամբ գրե՛ք հատուկ անձնանուններ, որոնց որոշիչն արտահայտված լինի որակական, հարաբերական ածականներով և թվականով (մեկական բառ):
8. Դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի կազմում կա վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մաս: Ընդգծե՛ք այդ բառը: