Ca տարրը մեր կյանքի մեջ ինչ դեր է կատարում

Ca

Կալցիումը միանգամից ասեմ, շատ կարևոր դեր է կատարում մեր օրգանիզմի համար և հաճախ այն ընդհում ենք կաթի տեսքոց և կաթնամթերքների տեսքով:Եվ այսօր մենք պարզելու ենք Կալցիումի և նեռարումները մեր առօրյա և գիտական կյանքի մեջ:

Կալցիումը գիտության մեջ .Քիմիա

Պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր է, որի նշանն է Ca(դա պարզ է) և ատոմային համարը՝ 20։ Այն գտնվում է պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբում։Ատոմային զանգվածը (զ. ա. մ.) 40.078(4) է: Ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն 2 էլեկտրոն։Կալցիում ատոմի շառավիղն է 197 պմ, իսկ ատոմայնի զանգվածը: Ամենաշատ տարածված մետաղներից է, կազմում է երկրակեղևի 3%-ը։

Կալցիումը ստանում են էլեկտրոլիզի ենթարկելով քլորիդի հալույթը։ Վերջինս ջերմաստիճանը իջեցնելու նպատակով ավելացնում են CaF2, ինչպես նաև ալյումինի և կալցիումի օքսիդի փոխազդեցությունից, 1170-1200 °C-ում։

Կալցիումի միացություններից կրաքարը, մարմարը, գիպսը, ինչպես նաև կրաքարի այրման վերջնանյութ կիրը (Ca(OH)2) դեռևս հնագույն ժամանակներում կիրառվել են որպես շինանյութ։

Կալցիումի հատկություները տարբեր միջավայրերում

Օդում կամ թթվածնի միջավայրում տաքացնելիս կալցիումը բոցավառվում է՝ առաջացնելով հիմնական օքսիդը՝ CaO:Հայտնի են նաև կալցիումի գերօքսիդները՝ CaO2 և CaC4։ Սառը ջրի հետ կալցիումը սկզբում փոխազդում է արագ, հետո փոխազդեցությունը դանդաղում է՝ Ca(OH)2 թաղանթի առաջացման պատճառով։

Եռանդուն փոխազդում է տաք ջրի և թթուների հետ՝ անջատելով ջրածին (բացի խիտ HNO3-ից)։ Ֆտորի հետ փոխազդում է սառը պայմաններում, իսկ քլորի և բրոմի հետ՝ 400 °C-ից բարձր՝ առաջացնելով համապատասխանաբար կալցիումի ֆտորիդ (CaF2), կալցիումի քլորիդ (CaCl2) և կալցիումի բրոմիդ (CaBr2

Ծծմբի հետ տաքացնելիս կալցիումը առաջացնում է սուլֆիդ՝ CaS, որը, միացնելով ծծումբ, տալիս է բազմասոււֆիդներ (CaS2, CaS4 և այլն)։ Չոր ջրածնի հետ փոխազդում է 300-400 °C-ում՝ առաջացնելով հիդրիդ՝ CaH2։

Կալցիումը գիտության մեջ .Ֆիզիկա

Կալցիումը սպիտակ արծաթափայլ, փափուկ մետաղ է։ Նրակ խտություն հավասար է 1,55 գ/սմ³-ի: Հալման ջերմաստիճանը ՝838,85°C, իսկ եռմանը ՝1483.85°C:

Հայտնի է ալոտրոպիկ երկու ձևափոխությամբ։ α-ձևի խտությունը 1540 կգ/մ3 է (20 °C-ում)։ 464 °C-ից բարձր կայուն է β-ձևը, հալման ջերմաստիճանը՝ 851 °C: Բարձր մաքրության կալցիումը պլաստիկ է, լավ մամլվում է, գլոցվում և հեշտությամբ մշակվում կտրումով։

Ճնշման աստիճանական աճով այն սկսում է ցույց տալ կիսահաղորդչի հատկությունները, բայց չի դառնում կիսահաղորդիչ։ Ճնշման հետագա աճով այն վերադառնում է մետաղական վիճակի և սկսում է դրսևորել գերհաղորդական հատկություններ (գերհաղորդականության ջերմաստիճանը վեց անգամ ավելի բարձր է, քան սնդիկի ջերմաստիճանը և շատ գերազանցում է հաղորդունակության մյուս բոլոր տարրերը): Կալցիումի յուրահատուկ վարքագիծը շատ առումներով նման է ստրոնցիումին (այսինքն պարբերական աղյուսակում զուգահեռները պահպանված են)։

Կալցիումի պատմությունը

Կալցիումի միացությունները հայտնի էին հազարամյակների ընթացքում, թեև դրանց քիմիական կազմը պարզ չէր մինչև 17-րդ դարը: Կրաքարը որպես շինանյութ և արձանների համար գիպս օգտագործվել է դեռևս մ.թ.ա. 7000 թվականին: Առաջին թվագրված կրաքարի վառարանը թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականին և գտնվել է Միջագետքի Խաֆաջայում:

Մոտավորապես միևնույն ժամանակ Ջրազրկված գիպսը օգտագործվում էր Գիզայի Մեծ բուրգում։ Այս նյութը հետագայում կօգտագործվի Թութանհամոնի դամբարանի գիպսի համար: Հին հռոմեացիները դրա փոխարեն օգտագործում էին կրաշաղախներ, որոնք պատրաստված էին կրաքարի տաքացման արդյունքում: «Կալցիում» անվանումն ինքնին առաջացել է լատիներեն calx «կրաքար» բառից։

Վիտրուվիուսը նշել է, որ ստացված կրաքարը ավելի թեթև է, քան սկզբնական կրաքարը՝ դա վերագրելով ջրի եռացմանը: 1755 թվականին Ջոզեֆ Բլեքն ապացուցեց, որ դա պայմանավորված է ածխաթթու գազի կորստով, որը որպես գազ չի ճանաչվել հին հռոմեացիների կողմից։1789 թվականին Անտուան Լավուազեն կասկածում էր, որ կրաքարը կարող է լինել հիմնական քիմիական տարրի օքսիդ և այդ իսկ տարի ն ապացուցեց այն։

Համֆրի Դեյվիի (1778-1829)

1808 թվականին Հ. Դևին խոնավ հանգած կրի և սնդիկի օքսիդի խառնուրդը սնդիկի էլեկտրոդով էլեկտրոլիզի ենթարկելիս ստացավ կալցիումի ամալգամը, որից սնդիկը հեռացնելիս անջատեց մետաղ և անվանեց «կալցիում»։

Կալցիումը մեր ամենօրյա կյանքի մեջ

Կալցիումով հարուստ մթերքները ներառում են կաթնամթերք, ինչպիսիք են մածունն ու պանիրը, սարդինան, սաղմոնը, սոյայի մթերքները, կաղամբը և նախաճաշի հարստացված հացահատիկները:

Երկարատև անբարենպաստ կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ զարկերակային կալցիֆիկացման և երիկամների քարերի մասին մտահոգությունների պատճառով, և՛ ԱՄՆ Բժշկության ինստիտուտը, և՛ Սննդի անվտանգության եվրոպական վարչությունը սահմանել են համակցված սննդային և հավելյալ կալցիումի ընդունման թույլատրելի բարձր մակարդակներ: ՄՄԿ-ի համաձայն՝ 9-18 տարեկան մարդիկ չպետք է գերազանցեն 3 գ/օր համակցված ընդունումը. 19-50 տարեկանում, ոչ ավելի, քան 2,5 գ / օր; 51 տարեկան և ավելի բարձր տարիքում, ոչ ավելի, քան 2 գ / օր: EFSA-ն սահմանել է UL-ը բոլոր մեծահասակների համար 2,5 գ/օր, սակայն որոշել է, որ երեխաների և դեռահասների համար բավարար տեղեկատվություն չկա UL-ը որոշելու համար:

Հայոց լեզու 17.11.22

Գոյական անուն 

Խոսքի մասեր 



Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում
կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։ 

Գոյական անուն  

1.Գոյականի թվի կարգը  

Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ
հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն,
հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝
քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։
Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած
առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի
թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես
և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար,
սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի
միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ,
ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր
վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, —
ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացածներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։
-Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է
բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է —
եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը
բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ,
աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս
ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։
ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ
բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն —
դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ
վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ,
ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել,
բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմկողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։
բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։
գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի
ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝
արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր,
տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։
դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն
բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ
երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը
պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր,
հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վերջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազմավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգասերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ,
փայտահատներ և այլն։
-Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված
այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ,
օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը
խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վերջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում
նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին,
օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։
-Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն
բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն
բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ,
պարոններ։
-Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված
այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ,
տղամարդիկ, նախամարդիկ և այլն։
-Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև
գործածական է նաև անձեր ձևը։  

Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք,
որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի
թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր,
զանազան գործեր, բոլոր տները և այլն։  

Վարժություններ
 1։
 Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ
, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
Կողմ-կողմեր-կողմնացույց-կողմնային
Մաս-մասեր-մասնակի-մասնավոր-մասնատել
Սերմ-սերմեր-սերմնատու-սերմնացան

 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան 

 

Եզակի— Արագած, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, բուրմունք, աղբյուր, կակաչ, ծով, խաղիկ, ժայռ, քար, խավար։
Ծով-Ծովը շատ անհանգիստ էր այսօր:
Քար-Երեկ մի քար գտա ,և պարզվում է ,որ այդ քարը թանկարժեք է:
Արև-Մայրամուտին արևը վառ կարմիր էր:

Հոգնակի-դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
Դարեր-Դարեր առաջ շատ բարդ էր կյանքը:
Գագաթներ-Հայաստանի սարերի գագաթները շատ սուր են:
Լանջեր-Լանջերում շատ սիրուն տեսարաներ կան: 

 Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ


 Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։

1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ  

Գոյական անդամի լրացումներ  

Գոյականական անդամի լրացումներն են`  

  • որոշիչը  
  • հատկացուցիչը  
  • բացահայտիչը 

    Որոշիչը ցույց է տալիս գոյականական անդամի հատկանիշը։ Հատկանիշները կարող են տարբեր լինել՝ քանակ, երկարություն, բաղկացություն և այլն,
    օրինակ. Նկարիչ Գևորգը պարգևատրվեց։ Հին գորգը պատռվեց։ Մետաղյա
    դարպասը ներկեցին։ Ոսկերիչը գեղեցիկ նախշեր փորագրեց։ Որոշիչն արտահայտվում է որակական և հարաբերական ածականներով (օրինակ՝ Խանութից
    կարճ և երկար մետաղաձողեր գնեցինք։ Փորձառու վարպետը աշխատում էր։),
    գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովաձևերով (օրինակ՝ Նկարիչ Արշակն աշխատում էր։ Խանութում պատի ժամացույցներ էին
    վաճառում, իսկ ձեռքի ժամացույց չկար։ Գյուղի ծայրին կար քարից մի տուն։
    Խանութում մսով կարկանդակ էր վաճառվում) թվականներով (օրինակ՝ Նա
    արդեն հինգ տուն է կառուցել։ Աշոտը սովորում է երկրորդ կուրսում), դերանուններով (Այդ մարդը այդպիսի նկար դեռ չէր տեսել։), անկախ դերբայներով
    (Վազող տղան կանգ առավ։ Քնած երեխան արթնացավ), կապական կառույցներով (Առյուծի նման մի զինվոր պայքարեց մինչև հաղթանակ)։
    Հատկացուցիչը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, օրինակ՝
    Ծառի տերևները դեղնել էին։ Աշակերտի պայուսակը գեղեցիկ էր։ Դռան բռնակը
    նախշազարդ էր։ Հատկացուցիչն արտահայտվում է միայն սեռական հոլովով և
    պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ինչերի՞) հարցերին։
    Բացահայտիչը բացահայտում է գոյականի կամ գոյականական դերանվան
    էությունը, ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Վարպետը՝ Ռուբենը, շատ հմուտ է։ Նա՝
    քանդակագործը, լուռ աշխատում էր։ Ջրի ափին քայլում էին այդ վայրում
    ամենատարածված թռչունները՝ արագիլները։ Առանձնացվում է բացահայտչի
    երեք տեսակ՝ բուն, մասնավորող և մասնական։ Բուն բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Ընկերս՝ Արամը, եկավ։
    Մասնավորող բացահայտիչը մասնավորում կոնկրետացնում է տեղը, ժամանակը,
    օրինակ՝ Արհեստանոցում՝ դարակի վրա, շարված էին գործիքները։ Ուրբաթ օրը՝
    դասերից հետո, կգնանք պատկերասրահ։ Մասնական բացահայտիչը ձևավորվում է որպես, իբրև կապերով և մասնավորող, կոնկրետացնող գործառույթ է կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
    իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
    ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
    թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
    Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
    վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
    հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
    եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե
    կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
    իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
    ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
    թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
    Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
    վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
    հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
    եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե բացահայտյալը հատկացուցիչ է. Ընկերոջս՝ Արմենի հաղթանակը ուրախացրեց
    մեզ. դ) եթե բացահայտյալը կապի խնդիր է. Կուրսի ավագից՝ Անահիտից հետո
    բեմ ելավ Նունեն. ե) եթե բացահայտչին հաջորդում է բացահայտյալին եղանակավորող սաստկական վերաբերական. Նրա մտերիմ ընկերուհին՝ Աննան անգամ
    չէր տեսել նրա նոր կտավը. զ) եթե բացահայտյալը անկախ դերբայի լրացում է, և
    այդ դերբայը հաջորդում է բացահայտչին (անմիջապես կամ լրացումներով).
    Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան տանող ճանապարհը անցնում էր գեղատեսիլ
    վայրերով. է) եթե ոճական նպատակով բացահայտիչը հարկադրական եղանակի
    բայաձևերի բաղադրիչների միջև է դրվել. Համերգին պետք է կուրսի ավագը՝ Լուսինեն մասնակցեր, բայց մեկնել էր գործուղման։
    Մասնական բացահայտիչը կարող է լինել նախադասության սկզբում. այդ
    դեպքում նրանից հետո դրվում է բութ, ինչպես՝ Որպես կուրսի ավագ՝ Հարությունը մասնակցեց խորհրդակցությանը։ 

    Գործնական աշխատանք

    1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
    տեսակը։
    Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը /բացահայտիչ/, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
    հետևում: Հատուկենտ/որոշիչ/ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
    Խավարչտին/որոշիչ/ գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
    Գիշերվա/հատկացուցիչ/նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր/որոշիչ/ զեփյուռը, և հազարաթույր/որոշիչ/
    ծաղիկների զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
    Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
    էի դիտում:
    Հանկարծ ինչ-որ/որոշիչ/ ձայն լսվեց. Չորացած/որոշիչ/ մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ/որոշիչ/ անտառում:
    Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ/որոշիչ/ բնության գրկում քայլելիս:
    Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ/որոշիչ/ քայլվածքով: Վայրենի/որոշիչ/
    շնորհքով ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը/բացահայտիչ/: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
    առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:
    Գոյականի հոլովը 

    Խոսքում գործածվելիս տարբեր բառերի կապակցվելու համար
    գոյականները որոշակի ձևերով փոփոխվում են. օրինակ՝ պատրաստել մետաղ
    բառերն իրար չեն կապակցվում, բայց պատրաստել մետաղից բառերը կապակցվում են, որովհետև մետաղ բառը ձևով փոխվել է՝ մետաղից։ Գոյականիկապակցական այսպիսի փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև
    գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է
    գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում
    կա 7 հոլով։ 

    ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
    ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
    ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։
    ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
    գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։
    ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
    այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
    բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
    օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։
    ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
    տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։
    ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
    ստացող գոյականները:
    ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
    ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծությունմեծությամբ։
    ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
    շարք բառեր ներգոյական չունեն։
    Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ելակետային ձևն է և ցույց է տալիս
    առարկան իր ողջ ծավալով։ Ուղղական հոլովով դրվում են ենթական (Աշակերտը
    նկարեց), որոշիչը (Աշակերտ Արամը վերադարձավ), ստորոգելին (Աշոտը աշակերտ է), կոչականը (-Աշակերտնե՛ր, գնացե՛ք դասարան). կոչականը որոշիչ հոդ
    չի ստանում։
    Սեռական հոլովը ցույց է տալիս վերաբերություն, պատկանելություն։ Այս
    հոլովով են դրվում հատկացուցիչը (Աշակերտի գրավոր աշխատանքն անսխալ
    էր), որոշիչը (Խանութում վաճառվում էր պատի ժամացույց), դերբային կապվող
    կողմնակի ենթական (Մինչև արևի ծագելը ճամփա ընկանք)։
    Տրական հոլովը ցույց է տալիս հանգում։ Տրականով են դրվում հանգման
    խնդիրը (Նրանք մոտեցան քաղաքին), տարբեր պարագաներ (Նա կվերադառնա
    գարնանը)։
    Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով
    են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր
    պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար
    ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա
    տղային։ Տեսա նկարը։
    Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ Այս հոլովով են
    դրվում անջատման խնդիրը (Տերևը պոկվեց ծառից), ներգործող խնդիրը (Դուռը
    բացվեց քամուց), վերաբերության խնդիրը (Նրանք խոսում էին գործերից), տեղի
    պարագան (Վարպետը ելավ արհեստանոցից), պատճառի պարագան (Նա կարմրեց զայրույթից), որոշիչը (Տեսանք մի քարից տուն) և այլն։
    Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
    դրվում են միջոցի խնդիրը (Այգեպանը փորում էր բահով), տեղի պարագան
    (Շարասյունը անցավ փողոցով), ժամանակի պարագան (Փրկարարները վերադարձան գիշերով), ձևի պարագան (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), որոշիչը (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
    Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ Այս հոլովով
    դրվում են տեղի պարագան (Նա ապրում է քաղաքում), ժամանակի պարագան
    (Ընթացքում պարզվեց), չափի պարագան (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր
    և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով
    չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու
    մեջ, արջի մեջ։
    Այս բոլոր հոլովներով դրված բառերը կարող են ստանալ –ս, -դ հոդերը, իսկ
    –ը, -ն հոդերը կարող են ստանալ միայն ուղղական, տրական և հայցական
    հոլովներով բառերը։
    Գործնական աշխատանք

     1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել  յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
    Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
    մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են
    մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280
    թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ
    խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները
    բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է
    հորինել ու երգել դարեդար։ 

     
  • Ուղղական-լորեր, տաղեր,
    Սեռական-ժողովրդի, գրքերի, գրչի,
    Տրական-թռչնակի,
    Հայցական-լորը, մանրանկարիչները, թռչունին, խորանը, կտուցները, ժողովուրդը,
    Բացառական-թռչուններից,
    Գործիական-գույներով,
    Ներգոյական-դարերում, լուսանցքներում, Կիլիկիայում, գլխազարդերի մեջ, խոտերի ու տերևների մեջ։ 



 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։ 

Ուղղական-քաղաք, քաղաքներ, սենյակ, սենյակներ, ծառուղի, ծառուղիներ, թերակղզի, թերակղզիներ:
Սեռական-քաղաքի, քաղաքների, սենյակի, սենյակների, ծառուղու, ծառուղիների, թերակղզի, թերակղզիներ:
Տրական-քաղաքին, քաղաքներին, սենյակին, սենյակներին, ծառուղու, ծառուղիներին, թերակղզուն, թերակղզիներին:
Հայցական-քաղաքին, քաղաքները, սենյակին, սենյակները, ծառուղուն, ծառուղիները, թերակղզուն, թերակղզիները:
Բացառական-քաղաքից, քաղաքներից,սենյակից, սենյակներիցծառուղուց, ծառուղիներից, թերակղզուց, թերակղզիներից:
Գործիական-քաղաքով, քաղաքներով, սենյակով, սենյակներով, ծառուղով, ծառուղիներով, թերակղզով, թերակղզիներով:
Ներգոյական-քաղաքում, քաղաքներում, սենյակում, սենյակներում, ծառուղում, ծառուղիներում, թերակղզում, թերակղզիներում:
 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապահի սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայի միջից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)։
5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)
Գոյականի հոլովումները 

Ժամանակակից հայերենում կա 8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի,
տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս
բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝
լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը
որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել-գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության
երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։
ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և
այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում-շարժման,
ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր,
կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, ՎեդունքՎեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգնակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախահայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուանանվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան
նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քարացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։
Գործնական աշխատանք
 1։ Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ-սենյակի,
քաղաք-քաղաքի,
փողոց-փողոցի,
գիրք-գրքի,
լուսամուտ-լուսամուտի,
գրիչ-գրչի,
խաղող-խաղողի,
դիմում-դիմումի
տուն-տան,
դուռ-դռան,
գեղեցկություն-գեղեցկության,
լեռ-լեռան,
բեռ-բեռան,
ձյուն-ձյան,
ուսում-ուսման,
աշուն-աշնան,
շուն-շան,
ձուկ-ձկան,
զարգացում-զարգացման
այգի-այգու,
բարդի-բարդու,
խնձորենի-խնձորենու
օր-օրվա,
ամիս-ամսվա
քույր-քրոջ, ընկեր-ընկերոջ 


2։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են պատկանում ան
հոլովման։
1. լեռ, մոտեցում, թվարկում, գառ
2. տրոհում, դուռ, մեծություն, փորձարկում
3. մուկ, ձուկ, նուռ, շուն
4. մանուկ, գարուն, աշուն, լեռ
5. լրացում, անուն, թոռ, բեռ 

Գոյականի որոշյալ և անորոշ առումները 

Գոյականի առումը կամ առկայացման կարգը ցույց է տալիս խոսքային տվյալ
իրադրությունում գոյականի հայտնի կամ անհայտ լինելը։ Բերենք հետևյալ նախադասությունները. Մի մարդ եկավ։ Գիրք կարդացի։ Գիրքը կարդացի։ Նախադասություններից առաջինում եկած մարդը տվյալ դեպքում անհայտ, անորոշ է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար, երկրորդում խոսողը նկատի ունի այնպիսի գիրք,
որը խոսակցին է անհայտ, իսկ երրորդում նկատի ունի այնպիսի գիրք, որի մասին
գիտեն և՛ ինքը, և՛ խոսակիցը։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսող կողմերի համար
առարկայի հայտնի, որոշակի լինելը դրսևորվում է երեք հարաբերությամբ. ա)
առարկան անհայտ, անորոշ է խոսողի և խոսակցի համար. բ) առարկան որոշակի
է խոսողի համար, բայց անորոշ՝ խոսակցի համար. գ) առարկան որոշակի է թե՛
խոսողի, թե՛ խոսակցի համար։ Սրա հիման վրա էլ առանձնացվում են գոյականի
որոշյալ և անորոշ առումները։ Որոշյալ առումով գոյականները ցույց են տալիս տվյալ դեպքում խոսողին և խոսակցին հայտնի առարկաներ, իսկ անորոշ
առումով գոյականները՝ անհայտ առարկաներ։ Սակայն որոշյալ առումով գոյականները կարող են ցույց տալ նաև տվյալ առարկայի տեսակն ընդհանրապես։
Օրինակ՝ Մեր պարտեզում աճող ճերմակ վարդը բացվել է նախադասության մեջ
վարդը ներկայացվում է որպես խոսող կողմերին հայտնի առարկա, իսկ Վարդը
գեղեցիկ ծաղիկ է նախադասության մեջ վարդ-ը ցույց է տալիս ծաղկի այդ տեսակն ընդհանրապես։
Անորոշ առումով գոյականները քերականական մասնիկներ չեն ստանում
(օրինակ՝ տուն)։ Դրանց հետ կարող է գործածվել մի անորոշ դերանունը (օրինակ՝
մի տուն)։ Մի բառի հետ գոյականները դրվում են եզակի թվով։
Որոշյալ առումն արտահայտվում է ն, ը որոշիչ հոդերի միջոցով, օրինակ՝
տունը տունն։
ա) Եթե բառն ավարտվում է ձայնավորով, ապա պարտադիր ստանում է ն
հոդը, ինչպես այգին, առուն, բարդին, երեկոն, կատուն։
բ) Եթե բառն ավարտվում է բաղաձայնով, և նրան հաջորդող բառն էլ սկսվում
է բաղաձայնով, ապա պարտադիր գործածվում է ը հոդը, օրինակ՝ Բերքը շատ է։
Բերքը որակյալ է։
գ) Եթե բառն ավարտվում է բաղաձայնով, իսկ հաջորդ բառն սկսվում է
ձայնավորով, մեծ մասամբ դրվում է և նախընտրելի է ն հոդը, սակայն կարող է
գործածվել նաև ը հոդը, օրինակ՝ Բերքն առատ է։ Բերքը առատ է։ Այս դեպքում
կարևոր են տրամաբանական շեշտի դիրքը և խոսքի տեմպը, քանի որ ն և ը
որոշիչ հոդերից յուրաքանչյուրի գործածության դեպքում արտասանական
տարբեր դադարներ են լինում։
Պետք է հաշվի առնել, որ նկատի է առնվում հաջորդող բառի սկզբնահնչյունը, այլ ոչ թե սկզբնատառը։ Օրինակ՝ պետք է ասել Աշակերտը եկավ, քանի
որ եկավ բառն սկսվում է յ հնչյունով։ Նույն պատճառով էլ ճիշտ է Ֆիլմն սկսվեց
նախադասության մեջ ֆիլմ բառի ն հոդով գործածությունը, քանի որ սկսվել բառի
սկզբում կա գաղտնավանկի ը, այսինքն՝ ձայնավոր (որը կարող է գրվել տողադարձի կամ վանկատման ժամանակ)։
Որոշ բառաձևեր որոշիչ հոդ չեն ստանում, օրինակ՝ մարդիկ, կանայք,
տիկնայք, պարոնայք, անձինք, այլք։ Որոշիչ հոդ չեն ստանում նաև -անք, -ենք, —
ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն,
գերդաստան են ցույց տալիս (օրինակ՝ Վարդանանք, Արշակենք, ձերոնք,
Վեդունք), ինչպես նաև –ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված այն բառերը, որոնք
ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ (օրինակ՝ գյուղացիք,
քաղաքացիք)։ 

Ը և ն հոդերից բացի՝ կան նաև ս և դ հոդերը։
Ս, դ, ն (ը) հոդերը կարող են արտահայտել ստացական իմաստ, այսինքն՝
ցույց տալ պատկանելություն, ինչպես՝ գիրքս (իմ գիրքը), գիրքդ (քո գիրքը),
գիրքն(ը) (նրա գիրքը)։
Ս, դ հոդերը կարող են ունենալ նաև դիմորոշ գործառույթ, այսինքն՝ հաղորդել առաջին կամ երկրորդ դեմքի իմաստ, ինչպես՝ ես՝ ուսանողս, դու՝
ուսանողդ։
Ս հոդը կարող է արտահայտել նաև ցուցականություն, այսինքն՝ արտահայտել այս դերանվան իմաստը, ինչպես՝ Օրերս (այս օրերին) վերադարձել է
մայրաքաղաքից։ Վերջիններս կարողացան հաղթել մրցույթում։ 

Վարժություններ
 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից 

Որոշյալ-Ծառը, թուփըը, ծաղիկը, խոտը, լեզուն, արմատները, պաշարները, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը 

Անորոշ-Տեղեկություններ, լաբարատորիա, հանքավայր, լուծույթներ, 


 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։
1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին 

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը 

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։ 

Գործնական աշխատանք 

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։ 

1.Բոլոր բառերն սկսել մեծատառով.
Ա. Բոլոր պետությունների պաշտոնական բաղադրյալ հատուկ անուններում. 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Ամիրայություններ,
Աֆղանստանի Իսլամական Պետություն, Բելառուսի Հանրապետություն:

 

Բ. Բոլոր բաղադրյալ այն անձնանուններում և մականուններում ու
ծածկանուններում. 
 

  • Եղիշե Աբգարի Սողոմոնյան (Եղիշե Չարենց), Խոսե Ռաուլ Կապաբլանկա, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Ջորջ Նոել Գորդոն Բայրոն, Նար-Դոս, Սայաթ-Նովա  
  • Աշոտ Երկաթ, Արա Գեղեցիկ, Սահակ Պարթև, Տիգրան Մեծ, Անանիա Շիրակացի, Սողոմոն Իմաստուն, Հայկ Նահապետ, այսպես նաև՝ Առյուծաձև
    Մհեր, Գայլ Վահան, Ձախորդ Փանոս, Ձենով Օհան 

    Գ. Այն հատուկ անուններում, որոնք ունեն նախադաս որոշիչ լրացում. 

    Արևելյան Եփրատ, Արևմտյան Բեռլին, Բարձր Հայք,
    Կենտրոնական Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Մեծ Մասիս, Նոր Արեշ, Փոքր
    Ասիա, Ներքին Թալին, Վերին Արտաշատ 

    Գործնական աշխատանք 

    Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
    1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
    ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
    ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
    ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
    ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
    ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
    ԱՍԻԱՅՈՒՄ։

     
  • Փոքր ծառ է սովորական նշենին. հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40 սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում։ 
  • Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
    2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
    ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
    ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
    ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
    ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
    ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
    ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։ 
  • Սովորական որորը տարածված է  Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով. մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերըմուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ: 

  • Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից

    Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
    բաղադրիչներն են գրվում մեծատառով։
    1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
    2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
    3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
    4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
    5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ  

Homework 20.11.10

hand luggage-ձեռքի բեռ
carry-on (AmE)-կրել
boarding pass-նստելու կտրոն
declaration form-հայտարարագրի ձևը
baggage (AmE)-ուղեբեռ

to arrive in/at-Ժամանել ինչ որ մի վայր,
to leave for-մեկնել ինչ որ մի վայր
to be delayed-ուշացած լինել
to take a train-գնացք նստել
to catch the bus-ավտոբուս նստել
to miss the plane/train-ինքնաթիռը/գնացքը բաց թողնել
to set off-ճամփա ընկնել
to occupy the seat-զբաղացնել աթոռը
to pack things-փաթեթավորել իրերը

to be airsick -սրտխառնոց ունենալ
to be seasick-ծովային հիվանդություն ունենալ

to check in/out-մուտք գործել/դուրս գալ
to take off-թռիչք կատարել
to board-նստել ինքնաթիռ
to fill in the declaration-հայտարարագիրը լրացնել
to get through customs-մաքսազերծել
to get through passport control-անցնել անձնագրային հսկողություն
to announce the flight-թռիչքը հայտարարել
to get the luggage-ստանալ ուղեբեռը

Հանրահաշիվ 20.11.22 տնային աշխատանք

200

ա.X-պատկանում է (-∞; 1,5]

բ.X-պատկանում է [3/4;+∞)

գ.X-պատկանում է [3,5;+∞)

դ.X-պատկանում է [-0,5;+∞)

201

Ա.X-պատկանում է-[4;8]
բ.X-պատկանում է[-6;-2]
գ.X-պատկանում է(-∞;1-V57/4]U[1+V57/4;+∞)
դ.X-պատկանում է(-∞;-5-V3/6]U[-5+V3/6;+∞)


202


Ա.X-պատկանում է լուծում չունի
բ.X-պատկանում է(-∞;2]U[2;+∞)
գ.Լուծում չունի
դ.X-պատկանում է R

203

Ա.X-պատկանում է R
բ.X-պատկանում է [-5;-2]
գ.Լուծում չունի
դ.X-պատկանում է R

204

Ա-X-պատկանում է[-3;-1]U[1;+∞]
բ.X-պատկանում է[-∞;-2]U[2;7]
գ.X-պատկանում է[-∞;2,4]
դ.X-պատկանում է(-∞;3]U[3;+∞) (-∞;+∞)